Գերմանիայի առաջնության շրջանակներում` «Հանովերի» դեմ խաղում, միակ և հաղթական գոլը խփելուց հետո «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է.
«Իմ կատարմամբ գեղեցիկ գոլ էր: Գնդակը ստացա Մարկո Ռոյսից և նախատեսում էի փոխանցում անել նրան, սակայն նկատեցի, որ նրան հսկում է մրցակիցը, այդ պատճառով էլ ինքս գնացի դեպի կենտրոն, փորձեցի գնդակն ուղարկել հեռավոր անկյունը, բարեբախտաբար ստացվեց»,- Մխիթարյանի խոսքը մեջբերոմ է bvb.de-ն: