Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» և «Հանովերի» միջև հանդիպմանը տրիբունայից հետևած Պիեր Էմերիկ Օբամեյանգը ներկայացել է յուրահատուկ հագուստով, ինչը չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից:
Ավելի ուշ պարզվել է, որ սպիտակ ժիլետը պատկանում է ֆուտբոլիստի ընկերուհուն՝ Ալիշային, ով այն ձեռք է բերել 3 000 եվրոյով՝ Ֆիլիպ Պլեյնի հավաքածուից: Այս մասին գրում է isport-ը: