Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ գործարանի հարցերով զբաղվող ԱԺ հանձնաժողովից պահանջելու՝ անգործության չմատնվել և աշխատել «Նաիրիտ»-ը վերագործարկելու ուղղությամբ։

 

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի մոտից նաիրիտցիները երթով շարժվելու են դեպի կառավարություն։ Գործարանի աշխատակիցներից Նորիկ Ղահրամանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովն անգործության է մատնվել։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի Հանրապետական նախագահ Վարդան Այվազյանից չեն սպասում որևէ բան. «Ամեն մարդ կրակը քաշում է իր կերակուրի տակ, որ տաք մնա։ Մենք իրենց չենք կարող պարտադրել»,- ասաց «Նաիրիտի» աշխատակիցը։

 

Մանրամասները՝ քիչ հետո: