Երեկ ԱԺ Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքը որակեց որպես պատգամավորին ոչ վայել պահվածք, որ այդպիսով խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը:

 

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը սպառնացել էր բռնաբարել, բռնություն կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ կվիրավորեն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ընտանիքի անդամներին: Առաքել Մովսիսյանի վարքը քննելու համար ԱԺ Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողով էր դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը զուգահեռ հայց էր ներկայացրել նաև դատական ատյաններ:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մովսիսյանն անդրադառնալով երեկվա որոշմանն՝ ասաց. «Ես ոնց ուզում եմ, տենց եմ անում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում.