Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել, եթե Վաշինգտոնը քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը ահաբեկչական կազմակերպություն չճանաչի, հայտնում է РЕН ТВ-ն:

 

 

Մասնավորապես, Թուրքիայի նախագահի խորհրդական Շերեֆ Մալկոչը հայտարարել է, որ «միջոցները» կարող են ազդել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազային:

 

 

Հիշեցնենք՝ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարայի կետրոնում տեղի ունեցած ահաբեկչության համար, որի հետևանքով զոհվել է 28 մարդ, պատասխանատու են սիրիացի քրդերը: