Անգելա Մերկելը՝ չսպասելով Բրյուսելում գագաթնաժողովի ընդմիջման ժամանակ աշխատանքային ճաշին՝ օգտվել է արագ սննդի կետից: Գերմանիայի կանցլերը փետրվարի 1-ի երեկոյան՝ իր օգնականների ուղեկցությամբ գնացել է Maison Antoine անվանումով սրճարան:
Ականատեսները նկարահանել են ծամող Մերկելին, և համացանցում տեղադրել լուսանկարներն ու տեսանյութը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջնորդը կարտոֆիլ ֆրի է համտեսել: