Ներկայացվող պատմությունն անձի առևանգման, ասել է թե՝ աղջիկ փախցնելու դեպքի մասին է: Շատ անգամ դա ավարտվում է ամուսնությամբ, սակայն պատահում է, որ հարցը տեղափոխվում է քրեական պատասխանատվության հարթություն: 

 

 

2015-ի սեպտեմբերի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած աղջիկը հայտնել է, որ իրեն է մոտեցել մի տղամարդ և տաքսի ծառայություն մատուցելու պատրվակով՝ առևանգել իրեն: Հարուցվել է քրեկան գործ՝ Քրեական օրենսգրքի 131-դ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Վաղարշապատի քրեական հետախույզները պարզել են, որ առևանգումը կատարվել է ՎԱԶ 21 03 մակնիշի ավտոմեքենայով: Հայտնի է դարձել նաև համարանիշն ու վարորդի ինքնությունը: Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ, 40-ամյա Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրան հայտնաբերել են այս տարվա հունվարի 14-ին: 

 

 

«Էդ աղջկան ես դե տեսա, մեջս էի պահել, չէի արտահայտվում, իմ մեքենայով իրան գործի տարա-բերեցի, ըտենց, դուրս շատ էր եկել, սիրտս կպել էր: Դե էդ օրն էլ տարա իրան, ճանապարհից շեղվեցի, ասի՝ մեր տուն եմ տանում, բան, ինքը չհամաձայնվեց»,- պատմում է Գրիգորյանը, ով այժմ արդեն կալանավորված է: 

 

 

Մանրամասն՝ ոստիկանության տեսանյութում