Թուրքիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած «Գալաթասարայ»-«Տրաբզոնսպոր» հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:
Սակայն ուշադրության կենտրոնում ոչ թե խաղն է եղել, այլ այն, որ հյուրերի ֆուտբոլիստները հանդիպումն ավարտել են 7 հոգով: 59-րդ րոպեին երկրորդ դեղինը ստանալու հետևանքով հեռացվել է Հուրմաչին: 70-րդ րոպեին երկրորդ դեղինն է ստացել ու դաշտը լքել Դեմիրը:
86-րդ րոպեին գրանցվել է հանդիպման երրորդ հեռացումը, այս անգամ կարմիր քարտ ստացել է Կավանդան: Ֆուտբոլիստը չի ցանկացել լքել դաշտը, ստեղծված խառնաշփոթում մրցավարը ձեռքից գցել է կարմիր քարտը, այն վերցրել է Սալիհ Դուրսունը և ցույց է տվել մրցավարին` որպես հեռացում: Արդյունքում 4-րդ ֆուտբոլիստն է ստիպված եղել լքել դաշտը: