Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացումը հեռանկարային ծրագիր է, սակայն արդյունքն այսրոպեական չենք տեսնի:

 

 

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գարեգին Նուշիկյանը:

 

 

Պատգամավորը նկատում է՝ տարիները ցույց են տվել, որ Հայաստանն Իրանի համար ստրատեգիկ գործընկեր է:

 

 

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ներկա դրությանը՝ վերջինս նշեց, որ մեր երկրի առևտրի ծավալները նվազել են, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական օբյեկտիվ պատճառներով. «Դժվար է այսօր: Պետք է աշխատենք, պետք է փորձենք միասնական ուժերով դուրս գալ այս վիճակից»,- նշեց պատգամավորը:

 

 

Տեսանյութը` ԼՈւՐԵՐ.com