ՀՀ ոստիկանությունը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացրած 10 ակտիվիստների բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից, ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով:

 

 

Ակտիվիստները ակցիա էին անցկացում' ի պաշտպանություն կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի: Ինչպես արդեն Mediamall.am-ը տեղեկացրել էր, նրանցից 8-ի անունները հայտնի են: