fcbanants.am Փետրվարի 23-ին ուսումնամարզական հավաք անցկացնելու համար Երևան է ժամանել Արմավիրի «Տորպեդոն»:
Ինչպես հայտնի է, Արմավիրը ներկայացնող ակումբը Երևանի «Բանանցի» հետ բարեկամական հարաբերություններ ունի: Պատահական չէ, որ «Բանանցի» ավտուբուսն արմավիրյան ակումբին տեղափոխեց ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա, որտեղ էլ մինչև մարտի մեկը շարունակվելու է «Տորպեդոյի» ուսումնամարզական հավաքը, իսկ փետրվարի 27-ին ընկերական հանդիպում է տեղի ունենալու «Բանանցի» և «Տորպեդոյի» միջև:
Հիշեցնենք, որ «Բանանց» ու Արմավիրի «Տորպեդոն» արդեն մեկ ստուգողական հանդիպում անցկացրել են այս տարի: Սոչիում կայացած ստուգողական խաղում գրանցվել է 1-1 հաշիվը: