Նախընտրում եմ՝ կանայք ինձ ասեն Կրիշտիանու: Այս մասին հայտարարել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ խոսելով իրեն դիմելաձևի մասին:
«Խնդիր չունեմ այն բանի հետ, թե ինչպես են ինձ դիմում: Բայց ինձ դուր է գալիս, երբ կանայք ինձ ասում են Կրիշտիանու, տղամարդիկ՝ Ռոնալդու: Իսկ Կրիշ հարազատ մարդկանց համար է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն: