Համացանցում ցնցող տեսանյութ է հայտնվել, որում կաթոլիկ քահանան ծխում և թմրանյութեր է օգտագործում: Ինչպես գրում է The Sun-ը, Հայր Ստեֆանը որոշել է մի քիչ հանգստանալ՝ ծանր աշխատանքային օրվանից հետո, և գնացել է իր ընկերոջ մոտ, որի սենյակն ամբողջությամբ նացիստական խորհրդանիշներով է կահավորված:

 

 

Ինչ-որ պահի ընկերները այնքան են հանգստացել, որ սկսել են տեսագրել իրենց հնարքեները: Քահանան՝ ոլորելով 10 ֆունտանոց թղթադրամը, սկսել է դրա միջով կոկաին քաշել:

 

 

Ինքը՝ քահանան խոստովանել է, որ խնդիրներ չունի թմրանյութերի հետ, և նա «նույնպես մարդ է, և փորձել է միայն մեկ անգամ»: