Արամի 72-80 շենքի խաբված բնակիչներն այսօր դարձյալ բողոքի էին դուրս եկել ֆինանսների նախարարության շենքի մոտ' հանդիպում պահանջելով նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Սակայն ոստիկանները նախարարության դուռը բանալիով փակել էին' չթողնելով, որպեսզի դրսում սպասող կանայք գոնե միջանցքում սպասեն պաշտոնյաների պատասխանին: «Թուրք ենք, ինչ ենք, ինչի՞ եք դուռը մեր վրա փակում: Առավոտվանից ստեղ սառում ենք, բայց ոչ մի պատասխան չկա»,- ասում էին նրանք:
Խնդիրն այն է, որ թեև Արամի 72-80 հասցեի շենքի բնակիչներին կառավարությունից խոստացել են, որ Լոգիկոն բիզնես կենտրոնը նրանց բնակարանային հարցերը կլուծի' Ծիծեռնակաբերդի խճուղում բազմաբնակարան շենք կառուցելով, սակայն մարդիկ թերահավատ են: Նրանք ասում են, որ ֆինանսների նախարարության այս հայտարարությունից հետո Արամի 72-80 շենք բնակության է տեղափոխվել վերնախավը և տիրացել իրենց տներին, իսկ իրենց համար նախատեսված շենքը հայտնի չէ, թե երբ կկառուցվի:
«Հիմա իրանք գրավել են մեր շենքը, մեր քանդված տների տեղը կառուցված շենքը, իսկ մենք փողոցներում ենք: Ծիծեռնակաբերդի խճուղում կառուցվող շենքի սեփականատերն էլ պայմաններ է դնում, որոնց հետ համամիտ չենք: Պահանջում են, որ մենք իրենց գումար տանք շենքը կառուցելու համար, այսինքն'մեր տները մեզ նորից վաճառեն: Հայտնի էլ չի, թե երբ կավարտեն շենքի շինարարությունը»,- Lragir.am-ի հետ զրույցում նշեցին բնակիչները:
Նրանք եկել էին ֆինանսների նախարարություն' պահանջելու իրենց տների գումարը: «Արդեն հոգնել ենք, թող մեզ մեր տների գումարը տան, գնանք տուն ձեռք բերենք: Ութ տարի սպասելուց հետո նորից փող են ուզում մեզնից, ասում' էլի սպասեք: Մենք որտեղի՞ց համոզված լինենք, որ այդ շենքը կկառուցեն ու կտան մեզ: Ութ տարի սպասելուց հետո մեզ ցույց են տալիս արմատուրաներով կիսակառուց»,- նշում են նրանք:
Բնակիչները պահանջում են, որ Վաչե Գաբրիլյանը, եթե ոչ որպես ֆինանսների նախարար, ապա գոնե որպես իրենց բնակարանների հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ ընդունի և լսի իրենց: Մարդիկ ասում են, որ պետության հետ են պայմանագիր կնքել, բայց այսպես ասած ժողովրդավարության ձգտող Հայաստանի պաշտոնյաները չեն բարեհաջում հանդիպել հասարակ ժողովրդի հետ և դոռ են կողպում նրանց առաջ:
Վերնախավը խլել է տները, խլվածներից էլի փող են ուզում
17:42 - 15.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
20/09/24 08:06
«Հրապարակ». ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել
24/01/24 09:55
«Հրապարակ». 433 միլիոն ջեքփո՞թն են ուզում խլել
18/08/20 12:59
Ըստ էության, Բլեյանից ուզում են խլել իր դպրոցը
19/10/24 08:30
«Հրապարակ». Կապանում իրավիճակը թեժանում է
12/10/24 08:00
Ամեն ինչ ուզում են «քպացնել». «Փաստ»
08/10/24 08:10
ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից և մյուսներից. «Հրապարակ»
03/10/24 12:57
Փաշինյանն ուզում է կոռեկտ լինել Ալիևի նկատմամբ, բայց կոռեկտ չէ սեփական ժողովրդի նկատմամբ․ Խաչատրյան (տեսանյութ)
18/09/24 12:42
Պաշտոնապես ասում եմ՝ ՀՀ-ն ուզում է և պատրաստ է անցում տալ Բաքվին նույն պայմանով, ինչ Իրանը. Փաշինյան (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան