Այս պահին Ազգային ժողովի դիմաց են հավաքվել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ովքեր պայքարում են գործարանի վերագործարկման համար։ Նաիրիտցիներից Տիգրան ՄինասյանըԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ այսօր Ազգային ժողովի դիմաց ակնկալում են հանդիպել «Նաիրիտի» հարցով ստեղծված ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ։

 

«Վարդան Այվազյանն ասել է, որ ինքը չի խուսափում նաիրիտցիների հետ հանդիպումից, հիմա եկել ենք, որ իր հետ հանդիպենք»,- ասաց նա։ Ազգային ժողովից, սակայն, որևէ արձագանք չի եղել։

 

«Նաիրիտի» սշխատակցի խոսքով՝ իրենք Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարի մասին որևէ բան ասել չեն կարող, քանի որ դեռ նոր է։ Բայց կարծում են՝ բանակցություններ վարել կհաջողվի։

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութերում