«Ինքը չէր սիրում իր ծնունդը նշել, և երբեք էլ չենք նշել: Ասում էր՝ տղամարդն ի՞նչ ծնունդ: Ծնունդը երեխաներինն է, մայրիկները: Տուն չէր գալիս այնքան, մինչև ծնունդն անցնում էր, նոր գալիս էր տուն»,- այսօր որդու՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հիշելով նրան՝ ասում է մայրը՝ Գրետա մայրիկը:
«Իր 40-ամյակին, երբ երկրապահները հավաքվել էին, ինչ-որ առիթ էին նշում, խմում էր իր 40-ամյակի կենացը, ինքն ասում է. «Տղերք ջան, ախր ժողովուրդն ասում է՝ 40 ամյակը չեն նշում, ինչո՞ւ եք դուք նշում»: Այդպես էլ եղավ՝ նշեցին և չվերջացավ 40-ամյակը»,- ասում է հերոս որդու մայրը:
Դիտարկմանը, թե հոկտեմբերի 27-ն այսքան տարի է՝ չբացահայտված է, իսկ շատ պաշտոնյաներ գալիս ու հարգում են իրեն, Գրետա մայրիկը երբևէ հարցրե՞լ է՝ երբ պիտի ունենա ճշմարտությունն իր ձեռքի տակ: Գրետա մայրիկն ի պատասխան նշում է, որ նման հարց երբևէ չի տալիս. «Իրենք որ գալիս են, ինձ համար հարգանք է, որ իրենք ունեն մեր ու Վազգենի նկատմամբ: Էդ պահին ես չեմ ուզում իրենց վիրավորել: Իրենք տեսնում են ժողովրդի վիճակը: Իրենք չե՞ն տեսնում երկրից գնացող ժողովրդին: Լավ էլ գիտեն: Իմ ասելն ի՞նչ կապ ունի: Իրենք պիտի անեին, բայց չարեցին, երևի իրենց ձեռք էր տալիս Վազգենի չլինելը, որովհետև Վազգենն իր գործերի մեջ այնքան պահանջկոտ էր, այնքան հետևողական էր, որ չէր թողնի ժողովրդը գար հասներ բոմժի կարգավիճակի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութը՝ 1in.am-ի