Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների բանակցություններին լուսանկարվելու հանդիսավոր արարողության ժամանակ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը փորձում է ԵՄ-ի դրոշի մոտ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի տեղը կանգնել:

 

Սակայն, ի վերջո, Կլիմկինը զբաղեցնում է իր տեղը Ուկրաինայի դրոշի առջև՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մոտ: «Ստիպված ենք իրար կողքի կանգնել»,- հեգնանքով ասել է Լավրովը: