Հայաստանի տարածքում մարտի 9-10-ը, 11-ի գիշերը, մարտի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

 

 

Ինչպես տեղեկանում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, մարտի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է անձրև: