Carmike Cinemas կինոցանցի բաժնետոմսերի արժեքը մարտի 7-ին Նյու Յորքի Nasdaq սակարանում գրեթե 16,5 տոկոսով ավելացել է այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել, որ դրա սեփականատեր է դառնում մեկ այլ ցանց՝ AMC Entertainment-ը, որը պատկանում է չինացի մագնատ Վան Ցզյանլինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Dalian Wanda չինական կոնգլոմերատը Carmike Cinemas-ը ձեռք է բերել 1,1 մլրդ դոլարով:

 

 

AMC Entertainment ընկերությունը 8380 Էկրան ունի ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, Regal Entertainment-ը, որը մեծությամբ երկրորդ ցանցն Է, 7361 Էկրան:

 

 

Չինացի բիզնեսմենի նոր ձեռքբերման՝ Carmike Cinemas-ի, կառավարման ներքո կա 4518 Էկրան:

 

 

Չինական բիզնեսն իր ձեռքերում Է կենտրոնացնում ԱՄՆ-ի կինոինդուստրիայի ավելի ու ավելի զգալի ակտիվներ: Այսպես, Վանի Dalian Wanda հոլդինգը հունվարին 3,5 մլրդ դոլարով ձեռք Էր բերել Legendary Entertainment ընկերությունը, որն ստեղծել Է «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմը:

 

 

AMC Entertainment ցանցը Վանը 2012 թվականին գնել Է ,2,6 մլրդ դոլարով:

 

 

Վան Ցզինլինը երկրորդ տարին անընդմեջ հայտարարվում Է Ասիայի ամենահարուստ մարդը: Forbes-ը նրա կարողությունը գնահատում Է 28 մլրդ դոլար: Նա նաեւ Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի 20 տոկոսի սեփականատերն Է:

 

 

Վան Ցզինլինը 17 տարի ծառայել Է ՉԺՀ-ի զինված ուժերում, իսկ ներկայում այդ երկրի կոմունիստական կուսակցության խոշոր գործիչներից մեկն Է: