Հայտարարագրում նշված է, թե իմ եկամուտները որտեղից են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որտեղի՞ց իրեն հայտարարագրված ահռելի ֆինանսական միջոցները:

 

Դրանք բոլորը նվիրատվություններ են, նվիրատվողը իմ եղբայրն է, վերջ»,- ասաց Հովսեփյանը:

 

Հովսեփյանը հերքեց նաև, որ ոլորտում պաշտոնանկություններ է սկսել. «Նման բան չկա»:

 

Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպե՞ս է պայքարելու մենաշնորհների դեմ, ասաց, որ մարտական է տրամադրված: Նա զարմացավ նաև այն հարցից, թե ինչո՞ւ է խուսափում լրագրողների հետ զրույցից. «Բա ի՞նչ անեմ, գամ ձեր հարցերին պատասխանե՞մ»:

 

ՊԵԿ նախագահը նշեց, որ ինքը պետք է սկսի աշխատել, հետո միայն կկարողանա շփվել լրագրողների հետ:

 

Մանրամասն՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում