«Ռոմայի» 39-ամյա ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» դեմ հանդիպմանը խաղադաշտ էր մտել 74-րդ րոպեին, մադրիդյան թիմի երկրպագուները ծափահարությամբ էին դիմավորել ֆուտբոլիստին:
««Սանտիագո Բերնաբեուն» հիանալի մարզադաշտ է: Երբեք չեմ խաղացել «Ռեալում», և դա միակ բանն է, ինչի համար զղջում եմ: Շատ զգացված եմ նման ջերմ ընդունելությունից: Սա ինձ համար հիանալի հիշողություն կմնա»,- Տոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրն «Արքայական ակումբը» 1/8 եզրափակչի պատասխան խաղում իտալական թիմին հաղթեց 2:0 հաշվով և պայքարից դուրս թողեց:
Recibimiento a Francesco Totti en el Bernabéu. Ovación. pic.twitter.com/bTzYtKvRWP
— AS Roma (@ASRomaSphera) March 8, 2016