Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Տոտենհեմի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ իրենք չէին սպասում նման արդյունքի:

«Դա անհավանական խաղ էր ինչպես մեզ, այնպես էլ երկրպագուների համար: Չէինք կարող պատկերացնել, որ կհաղթենք 3:0 հաշվով: Վերլուծել էինք «Տոտենհեմի» խաղը և գիտեինք, որ նրանք լավ են խաղում Անգլիայի առաջնությունում և Եվրոպայի լիգայում: Ակնկալում էինք, որ բարդ խաղ է լինելու: Առաջին խաղակեսում այդպես էլ եղավ, երկրորդում ամեն ինչ մի փոքր փոխվեց, մենք իրացրինք մեր պահերը: Մենք առջևում դեռ ունենք 90 րոպե դիմակայություն, որում ամեն ինչ հնարավոր է: Կենտրոնացած ենք պատասխան խաղի վրա և ցանկանում ենք կրկին հաղթել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Goal.com-ը: