Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները «Մայնցի» դեմ հանդիպմանը կատարել են You’ll Never Walk Alone երգը՝ ի հիշատակ 80-ամյա երկրպագուի, ով սրտի կաթվածից մահացել էր:

Լուրը լսելուն պես՝ 81 հազարանոց արենան միասնաբար կատարել է երգը. երգել են և՛ դաշտի տերերի, և՛ հյուրերի երկրպագուները:

Երկրպագուի մահվան մասին «Սիգնալ Իդունա Պարկն» իմացել է ցուցափեղկին կատարված գրառումից: Խաղից հետո մահացած երկրպագուի հիշատակը հարգել են նաև ֆուտբոլիստները: