Իշխող Հանրապետական կուսակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է՝ Ընտրական օրենսգրքի նախագծով իրենք մի քանի հիմնական խնդիր են փորձում լուծել՝ 100 տոկոս համամասնականի հարցը, Հանրապետության երկու խոշոր քաղաքներում ընտրությունները ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջև անցկացնելու խնդիրը և կրկնաքվեարկությունները վերացնելու առաջնահերթ խնդիրը։ «Յուրաքանչոյւր մարդ պետք է տեսնի, որ ընտրություններում իր փոխարեն ոչ ոք չի կարող ընտրություն կատարել։ Այդ ամենը ոչ թե անձերն են վերահսկելու, այլ վերահսկողությունը լինելու է համապատասխան տեխնիկայի միջոցով»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է տեղամասերում դիտորդների և լրատվամիջոցների սահմանափակմանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորը դա թերություն չի համարում։ «Ես դա չէի համարի սահմանափակում, այլ հակառակը՝ դրանով կփորձենք կարգուկանոն հաստատել ընտրական տեղամասում: Մենք այսօր հարյուրավոր լրատվամիջոցներ ունենք, եթե սահմանափակում չլինի, հաշվարկեք, 7 հոգանոց տեղամասում կունենանք 150 հոգի վստահված անձինք, լրատվամիջոցներ և այլն։ Այդտեղ ինչպե՞ս եք պատկերացնում քվեարկությունը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։