Դիարբեքիրի Հանի գավառում գտնվող կառավարական տան մոտակայքում իրավապահ մարմինները պայթուցիկով մեքենա են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Դեպքի վայր եկած մասնագետները կարողացել են վնասազերծել պայթուցիկը: Ավտոմեքենան ուսումնասիրության համար տեղափոխվել է անվտանգության վարչություն: