Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը, որին կհաջորդի կենտրոնական փողոցներով երթը։ Ինչպես տեղից հայտնում էԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ ուժերից «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ այսօրվա իրենց հավաքի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ Նրա խոսքով՝ Կառավարության ցուցանիշը բնութագրող կարևոր պայմաններից է աշխատատեղերի քանակը, միջին աշխատավարձի չափը:

 

 

«Այս հարցերի մասին ոչ ոք չի խոսում, միայն խոսում են տնտեսական ցուցանիշների մասին։ Հայաստանում միջին աշխատավարձը հարկվում է, ինչը հակասում է միջազգային կոնվենցիաներին։ Հայաստանի կառսվարությունը վերջին 8 տարիների ընթացքում ծախսել է 16 մլրդ դոլարին համարժեք դրամ, սակայն արդյունքները չկան»,- նշեց Ղուկասյանը։

 

 

Նա հիշեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և նշեց, որ վերջինիս մահվանից հետո Սերժ Աարգսյանը իր հսկողության տակ վերցրեց ՀՀԿ-ն և տարիների ընթացքում այն վերածեց «բանդայի»։

 

 

«Այսօր դա լուրջ սպառնալիք է մեր երկրի համար։ Տարիներ շարունակ ՀՀԿ-ում անձնապես հարստացել են։ Նույնիսկ բանակում կրճատվում են գնդերի քանակը։ Դա շատ վտանգավոր է։ Նման իրավիճակը ռեժիմի համար ստեղծում է մարտահրավեր և ռեժիմը ժողովրդին դիտարկում է որպես թշնամի։ ՀՀ-ում ոստիկանների թիվը հավասար է Արցախում մեր զինված ուժերի քանակին։ Սա նշանակում է, որ ռեժիմը երկրի ներսում ևս մեկ ճակատ է ստեղծել։ Այսօր իշխանությունների հեռացնելը դարձել է կարևորագույն հարց։ Մենք հայստանում չունենք հնարավորություն, որ և գայլերը կուշտ մնան և ոչխարները ողջ մնան»,- իր խոսքում ասաց բանախոսը։

 

 

Ըստ Ղուկասյանի՝ խնդիրը կարող է լուծվել միայն արտահերթ ընտրությունների և դրանից հետո լեգիտիմ իշխանությունների ձևավորման միջոցով։

 

 

Հիշեցնենք, որ երեկ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ իրենք փորձելու են երրորդ անգամ ժողովրդին մոբիլիզացնել, հավանքեր են անելու մարզերում, շրջելու են գյուղերով։ Ըստ Սէֆիլյանի, եթե այս անգամ էլ չհաջողվի ժողովդրին մոբիլիզացնել, դրանից ողբերգություն սարքել պետք չէ, հնարավորություններ էլի կլինեն։