ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը կազմել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում դորտմունդցիները 1:2 հաշվով հաղթել էին Լոնդոնի «Տոտենհեմին»և նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր: Մխիթարյանը հանդիպմանը գոլային փոխանցումն էր կատարել: