ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ Կուբա այցից առաջ, որն այսօր կսկսվի, նկարահանվել է կատակերգության մեջ՝ հայտնի կուբացի դերասան Լուիս Սիլվանի մասնկակցությամբ:
Տեսանյութի սյուժեով՝ դերասանի հերոսը զանգահարում է «Կասաբլանկա» օդերևութաբանական կայան, որպեսզի տեղեկանա եղանակի տեսությունից՝ ամերիկացիների ու կուբացիների միջև բեյսբոլի խաղի ժամանակ, որը տեղի կունենա Հավանայում՝ ԱՄՆ-ի նախագահի ներկայությամբ: Սակայն, փոխարենը՝ նա զանգահարում է Սպիտակ տուն, որտեղ նրան պատասխանում է ամերիկացի առաջնորդը:
Տեսանյութը տեղադրվել է Կուբայում ԱՄՆ դեսպանատան «Facebook»-ի էջում: