Ամեն ինչ հավանեցի, ուրախ տղաներ են, ամեն ինչ բարձր մակարդակով է, ամեն ինչ հիանալի է: Այս մասին Հայաստանի ազգային հավաքականի մարզումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի նորեկ Գեղամ Ղադիմյանը. տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը:

Հարցին, թե ինքը սպասո՞ւմ էր, որ կհրավիրվի հավաքական, Ղադիմյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ մինչ այդ խոսակցություններ, շշուկներ կային, սակայն դրանք միայն շշուկներ էին: Այժմ երբ վերջնակապես կանչեցին, իհարկե ուրախ եմ»:

Խոսելով իր մարզավիճակի մասին՝ ֆուտբոլիստն ասաց, որ ինքը հիանալի մարզավիճակում է, ամեն ինչ կարգին կլինի:

Ինչ վերաբերում է հավաքական հրավիրված նորեկների հետ համագործակցությանը, Ղադիմյանն ասաց, որ կարծում է՝ բոլորն էլ լավ ֆուտբոլիստներ են, համագործակցությունը կստացվի, ավելի շատ հաղթանակներ կլինեն:

Անդրադառնալով հավաքականի նորանշանակ մարզիչ Վարուժանն Սուքիասյանին, ֆուտբոլիստն ասաց, որ ինքը նոր է եկել, շատ բան չի կարող ասել. «Լավ մարդ է, լավ մարզիչ»: