ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, տանգո են պարել պրոֆեսիոնալ պարողների հետ Արգենտինայի մայրաքաղաքում ճաշկերույթի ժամանակ, հայտնում է Associated Press-ը։

 

Նշվում է, որ պրոֆեսիոնալ պարուհին մի քանի անգամ Բարաք Օբամային հրավիրել է պարի, սակայն նա մերժել է։ Ի վերջո նախագահը տեղի է տվել և դուրս եկել պարահրապարակ։ Միշել Օբաման նույնպես տանգո է պարել արգենտինացի պարողի հետ։

 

Նշվում է, որ սա 20 տարում ԱՄՆ նախագահի առաջին պետական այցն է Արգենտինա։ Պետության ղեկավարը հարավամերիկյան հանրապետություն է ժամանել Կուբա այցից հետո։