Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մարտի 25-ին կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Նիստի ժամանակ կշարունակվի գործի փաստաթղթերի հրապարակման փուլը: Այս փուլում ներկայացվելու են գործով 26 հատորից բաղկացած փաստաթղթային փաթեթները: Դրանցից այս պահի դրությամբ հրապարակվել է միայն 10-ը՝ դրանք հիմնականում տարածքի, Պերմյակովի ու զինակիցների դատաբժշկական, ինչպես նաև դիակների զննության եզրակացություններն էին, լուսանկարներ դեպքի վայրից, իսկ ավելի ուշ կհրապարակվի նաև տեսաձայնագրություն:
Փաստաթղթերի ընթերցման ընթացքում ներկայացվել է նաև Ավետիսյանների տանը հայտնաբերված իրերի, փամփուշտների, արյան և քրտինքի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունները: