Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է հավաքականի լեգենդար դարպասապահ, նախկին ավագ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտին նվիրված Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: 

 

 

Հայաստանի ազգային հավաքականի կազմում վերջին` 94-րդ անգամ հավաքականի մարզաշապիկով, ավագի թևկապով դաշտ դուրս եկավ Ռոման Բերեզովսկին:

 

 

Մարզադաշտում է երկրպագուների ՖԱՖ շարժումը` «Շնորհակալ ենք, լեգենդ» և «Հայաստանի պատիվը վեր է ամեն ինչից» պաստառներով: