«Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

 

«Այսօր՝ մարտի 27-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսն իր հարությամբ մեղքից զատեց աշխարհը ու «...բացեց երկնքի դռները, և անուշահոտություն բուրեց աշխարհում' ցույց տալով ճանապարհը նորոգման, և կենդանություն պարգևեց մարդկանց»:

 

Թո՛ղ Ճրագալույցի սուրբ պատարագի լույսով լուսավորվեն հայ օջախները:
Թո՛ղ Քրիստոսի հրաշափառ հարությամբ հույսն ու հավատը, սերն ու միությունը թևածեն մեր ընտանիքներում:


Թո՛ղ ընդմիշտ զատվի չարիքը մեր աշխարհից, և համերաշխությունն ու միասնությունը դառնան համազգային ստեղծագործ արարման հիմք:

 

Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ:

 

Շնորհավո՛ր ու բարի տարեդարձ, որդի՛ս:

 

Թո՛ղ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, իսկ այս հրաշալի պահպանիչ աղոթքը ընդմիշտ ուղեկցի քե՛զ և սահմանին կանգնած մե՛ր զինվորներին.

 

- Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի,
Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը,
Քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք
Եվ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից:
Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից,
Սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից:
Ամէն:


Սուրբ Ներսես Շնորհալի»,- գրել է Ռուզաննա Խաչատրյանը:

12473819_628636687289598_6517951991449306955_o

 

12512657_628637123956221_7918321365851322109_n

 

12672075_628637490622851_2297798393567662181_o

 

12891154_628638083956125_3553866017461694768_o

 

12923105_628638417289425_7924006909915654519_n

 

12513767_628638580622742_7855476553246026377_o

 

12670548_628638753956058_6459006220495679067_n

 

12901173_628639053956028_7793626286240065584_o

 

12909662_628639267289340_3856071982734618685_o

 

12891639_628639173956016_3657132888969178428_o