«Նարվա» շախմատի դպրոցի տնօրեն նարեկ Վարազդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, հարազատներ, եղբայրներ և քույրեր...

Տեղեկացնում եմ Ձեզ, որ Մոսկվայում ընթացող «Շախմատային աստղեր» փառատոնում Հայաստանը ներկայացնող «Նարվա» շախմատի դպրոցի սաներ Գրիգոր Օսիպյանը՝ 9 տարեկան, մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը նվաճեց, իսկ Մարիա Ալավերդյանը դարձավ C մրցաշարի չեմպիոնուհի...

Առավել մանրամասն՝ փակման հանդիսավոր արարողությունից հետո...

Մեծարգո Պարոն Ջաբրայան, սա նաև Ձեր հաղթանակն է, ուրախ ենք, որ ճանաչում ենք Ձեր պես հայրենասերի...»: