Իսպանիայի հավաքականն ընկերական խաղի շրջանակներում զրոյական ոչ-ոքի է ավարտել Ռումինիայի դեմ հանդիպումը:
Սեփական դարպասն առանց գոլ ընդունելու՝ իր հերթական հանդիպումն է անցկացրել Իկեր Կասիլյասը: Արդյունքում 34-ամյա դարպասապահը հավաքականում դարպասն անառիկ պահած խաղերի քանակը հասցրեց 101-ի (61%), ինչը համաշխարհային ռեկորդ է:
Կասիլյասի՝ Իսպանիայի հավաքականում դարպասն անառիկ պահած շարքը կազմում է 710 րոպե: Սա երկրորդ արդյունքն է հավաքականի պատմության մեջ, առաջին ցուցանիշը 814 րոպե է և այն կրկին հեղինակել է Կասիլյասը: