YouTube-ում և բելգիական հեռուստաալիքներով մարտի 22-ին տեսախցիկների գրանցած տեսագրությունը՝ օդանավակայան մտնող մահապարտներով տարածել է Բելգիական ոստիկանությունը:

 

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես երեք մարդ բեռնասայլակներով սև պայուսակներ են տանում օդանավակայանի շենքում: Նրանցից երկուսի դեմքերը, որոնք սև հագուստով են, հստակ չեն երևում: Նրանք ահաբեկչական գործողություններ իրականացրած մահապարտներն են, որոնք ճանաչված են, և նրանց զոհվելը հաստատված է: Երրորդը, որը բաց գույնի հագուստ, սև գլխարկ և ակնոց Է կրում, պարզորոշ երևում Է: Այդ մարդն օդանավակայանից հեռացել Է նախքան պայթյունը՝ թողնելով պայթուցիկ սարքով պայուսակը:

 

 

Բելգիական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա Ֆեյսալ Շեֆուն է, որը ոստիկանության կողմից ձերբակալվել է մարտի 24-ին, և որին ճանաչել Է տաքսու վարորդը, ով ահաբեկիչներին տեղափոխել է օդանավակայան: Շեֆուին արդեն պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել ահաբեկչական խմբի մասնակցելու, ահաբեկչական նպատակներով մարդկանց սպանելու և ահաբեկչության նպատակով մահափորձ իրականացնելու գործով, սակայն ոստիկանությունը դեռ շարունակում է նրա ԴՆԹ-ի անալիզը: