Կառավարության դիմաց այսօր հավաքված խաբված բնակիչները պահանջում են ստեղծել օրենք, որի համաձայն բնակիչներին մինչև բնակարաններով չապահովեն, տներից չեն հանի և տարածքը գերակա շահ չեն ճանաչի: Հյուսիսային պողոտայի, Լալայանց փողոցի բնակիչները պնդում են, որ իրենց անտուն լինելու մեղավորը նախկինում Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն են։

 

«Ես ուրախ եմ, երջանիկ եմ, որ Զախարյանի դեմքը չեմ տեսնելու. աֆերիստ, տե՞նց աֆերիստ... Նույն Քոչարյանի հետ միասին իրանք են արել, այսօր ես որ 12 տարի է՝ փողոցում եմ, իրենց պատճառով է։ Ինձ Սերժը փողոց չի գցել, այլ Ռոբերտ Քոչարյանը, Զախարյանն ու ողորմածիկ վարչապետը»,- դժգոհեց կինը:

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։