Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի նախկին կնոջ՝ Վենդի Դենգի միջև ենթադրյալ սիրավեպի մասին: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:

 

Us Weekly պարբերականն ընդգծել է, որ այդ մասին խոսում են իշխանական միջանցքներում՝ Վաշինգտոնից սկսած մինչև Ասիա ու Եվրոպա։

 

Ինչպես վստահեցվում է հոդվածում, Դենգն ու Պուտինը հանդիպում են և որ նրանց մոտ ամեն ինչ լուրջ է։ Հոդվածագիրը նշում է, որ Վենդին Ռուպերտ Մերդոկից ամուսնալուծվել է 2013 թվականին, իսկ դրանից մեկ տարի անց իր կնոջից՝ Լյուդմիլայից, ամուսնալուծվել է Պուտինը։

 

Այնուամենայնիվ, մամուլի ներկայացուցիչներին դեռ չի հաջողվել միասին տեսնել Վենդիին ու Պուտինին։ Սակայն ոչ վաղ անցյալում Վենդիին նկատել են Ռոման Աբրամովիչի զբոսանավում, ով Պուտինի ընկերն է և հունվարին նրան է նվիրել 35 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը։ 47-ամյա Վենդի Դենգը Ռուպերտ Մերդոկի հետ ամուսնացած է եղել 14 տարի։ Ասում են՝ Մերդոկը ամուսնալուծվել է, քանի որ կասկածել է, որ կինն իրեն դավաճանում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի հետ։ Բլեերի ներկայացուցիչը պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը։

 

 

Венди Денг

Руперт Мердок и Венди Денг

Венди Денг

Венди Денг