Այսօր առավոտյան Ստեփանակերտի սրտում գտնվող Արցախի ազատամարտիկների միության շենքի մոտ հավաքվել էին մեծ թվով ազատամարտիկներ և արցախյան պատերազմի բովի միջով անցած քաղաքացիներ։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ ինքնաբուխ կազմակերպված ազատամարտիկների խումբը, հերթով գրանցվեց, ստորագրեց ու իր կամքն արտահայտեց բարձրանալ դիրքեր՝ հանուն հայրենիքի ամբողջականության ու պաշտպանության։

 

 

«Ես պատրաստ եմ, որովհետև դիրքերում մեր երեխեքն են։ Մենք, մեր երեխեքին թև ու թիկունք պետք է կանգնենք, որովհետև նրանք այն արահետները չեն ճանաչում որոնք մենք ենք ազատագրել։ Պահը եկել է ու հայրենիքից քաղցր բան չկա։ Այս հողը մերն է ու թուրքը ինչքան էլ թպրտա ինքը կյանքում թուրք եղել է ու թուրք էլ կմնա։ Ինքն այդքան պլոճիկ չունի, որ մեր սահմանները անցնի, քանի կանք՝անելու ենք։ Պետք լինի, ես Ձեզ հրավիրում եմ, Բաքվում թեյ ենք խմելու ու Ալիևը մեզ թեյ է մատուցելու։ Լավ է լինելու, մի մտածեք, եղել ենք կանք ու մնալու ենք, թուրքի հերն էլ անիծելու ենք»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Ալեքսանդր Հայրապետյանը։

 

Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյութում.