ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ակնհայտ է դառնում,որ ես՝որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ,թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։Համոզված եմ,որ հայ մարզասերը մեզ կհասկանա։Եվ բոլոր այն մարզիկները ,որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով,կվերադառնան իրենց զորամաս և կանցնեն կանոնավոր ծառայության,որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը»։