Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսված հանդիպումների ժամանակացույցի շուրջ։