Արցախցի փոքրիկ Ելենայի հայրն այս օրերին կռվում է Արցախի Թալիշի շրջանում։ Ելենան Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի էր շտապում մայրիկի, քույրիկի և եղբոր հետ՝ աղոթելու, որ իր հայրիկը ողջ-առողջ վերադառնա տուն։
«Աստված պապիկին խնդրելու եմ, որ թուրքերը պապայիս չկրակեն»,- ասում է փոքրիկ աղջնակը։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց աղջնակի հետ։ Ելենան ասում է՝ մեծանա, դառնալու է նկարչուհի։ Սիրում է նկարել։ Մանկապարտեզում նկարում են, ինքը հայրիկին ու մայրիկին է նկարում։ Այս տարիքից արդեն Ելենան ուզում է, որ կրակոցներ չլինեն։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։
Քրիստինա Աղալարյան