Ավստրիացի բռնցքամարտիկ Աստրիտ Կլիմենտան մարտի ժամանակ կծել է մրցակցին` Անդրեյ Պեշիչին, ինչպես նաև հարվածել է մրցակցի մարզչին` նախկին բռնցքամարտիկ Ալեքսանդր Պետկովիչին:
Մարզիչը պատասխան հարված է տվել մրցակից բռնցքամարտիկին: Արդյունքում ավստրիացի մարզիկին երկարատև որակազրկում է սպառնում: