
Ճապոնիայի Hitachi Էլեկտրատեխնիկական հսկան սկսել Է ընդունել նոր ուղեվար-ռոբոտի պատվերներ, որը կոչված Է խոշոր առեւտրական կենտրոններում օգնել այցելուներին: "EMIEW3" անվանմամբ ապարատն օպտիկական սենսորների միջոցով բազմության մեջ կառանձնացնի այն մարդկանց, ովքեր իրենց մտացիր են պահում կամ Էլ երկար հետ ու առաջ անում բաժինների եւ ստորաբաժանումների նշմամբ ցուցանակի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռոբոտը կմոտենա նրանց եւ ձայնով օգնություն կառաջարկի: «Նա կարողանում Է խոսել ճապոներեն եւ անգլերեն: Կիբեռնետիկական ուղեվարը կարող Է գնորդին ուղեկցել հարկավոր վաճառասեղանի մոտ՝ պարզելով, որ նրան կարթ Է պետք կամ Էլ, ենթադրենք, դպրոցական պայուսակ: Ռոբոտն ըստ որում կտիրապետի վիթխարի ծավալի տեղեկատվության, որը բովանդակում են հեռավոր սերվերները. դրանց հետ նա կապված կլինի այսպես կոչված ամպային տեխնոլոգիաների միջոցով:
Ապարատը ենթադրվում Է օգտագործել նաեւ կորած երեխաների որոնման համար, որոնք կարող են մոլորվել վիթխարի առեւտրական կենտրոններում, եթե նրանց ծնողները չափից դուրս տարվեն գնումներով: Երեխային չվախեցնելու համար ռոբոտին տվել են մուլտֆիլմի հերոսի զվարճալի արտաքին տեսքը, իսկ հասակը սահմանափակել են 90 սանտիմետրով:
Hitachi-ին մտադիր Է կատարելագործել այս մոդելը եւ դրան տալ նոր գործառույթներ: Կորպորացիան հույս ունի մեծ խմբաքանակի ուղեվար-ռոբոտներ վաճառելու ամառային Օլիմպիադայի համար, որը տեղի կունենա 2030 թվականին Տոկիոյում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: