Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Հովիկ Մանուկյանը Երևանում գործող «Fine» խանութ-սրահում ներկայանալով որպես Արթուր Լեոնով, այնտեղ տեղադրված' «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող պոստերմինալի միջոցով, օգտագործելով «Ամերիքան Էքսպրես» վճարային կազմակերպության Արթուր Լեոնովի անվամբ բանկային պլաստիկ քարտի կեղծ կրկնօրինակը, գնել է 7 հատ «Լենովո Յոգա» մակնիշի համակարգիչներ' այլ անձի բանկային հաշիվներից խաբեությամբ հափշտակելով 4 369 170 դրամ գումար:
Վերը նշված արարքների համար Հովիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 3-րդ մասի 1-ին կետի, 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 34-178-րդ հոդվածի (արդախության հանցափորձը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: