Հրազդանի քաղաքապետի ընտրություններն ավարտված են։ ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ Հրազդանի 25/15 ընտրատեղամասում քվեարկել է 839 քաղաքացի՝ 1286-ից։

 

Ձայների նախնական հաշվարկով՝ հաղթանակ է տանում Սասուն Միքայելյանը՝ 723 ձայնով։

 

Գործող քաղաքապետ Դանիելյան Արամը ստացել է 41 ձայն, իսկ ՕԵԿ-ից Արթուր Միսակյանը՝ 16 ձայն։

 

Ընտրատեղամասում բավական շատ էր անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը՝ 26։

 

Ոչ սահմանված նմուշի, այսինքն առանց կնիքի, ծրարների թիվը ևս շատ էր՝ 24։

 

Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված 2 քվեաթերթիկ է արձանագրվել, 461 քվեաթերթիկ էլ չի օգտագործվել։