Այսօր բազմաթիվ քաղաքացիներ երթ էին կազմակերպել՝ ի պաշտպանություն մեծ բարերար Լևոն Հայրապետյանի, ում վերջերս Ռուսաստանում դատապարտել էին 4 տարվա ազատազրկման:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ իրավաբան Հայկազ Մակարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա մեր երկրի իշխանությունների անգործության արդյունքն է, քանի որ մինչև այսօր մեր երկրի պետական ապարատը հարցի առնչությամբ ձայն չի բարձրացրել:

 

«Այսօրվա իշխանությունները շահագրգռված են, որ այդ մարդը լինի ճաղերի հետևում, ինչո՞ւ, որովհետև նա ժամանակին հանդես է եկել իշխանություններին դեմ, քննադատել է կոռումպացված լինելու և ժողովրդին հարստահարելու պատճառով»: