Մայրաքաղաքի կենտրոնում՝ Օպերային հարակից այգիներից մեկում, այս պահին ակտիվ ծառահատումներ են ընթանում:
ԼՈւՐԵՐ.com-ի ֆոտոխցիկը ֆիքսել է ծառահատումները, իսկ մեր թղթակիցը փորձել է պարզաբանում ստանալ տեղում ծառահատում իրականացնողներից, թե ինչու են հատվում կանաչ ծառերի ճյուղերը: Աշխատողներից մեկը բավականին անբարյացկամ տոնով պատասխանել է, որ ծառերը հատում են, որպեսզի տեսանելի լինեն օլիմպիական օղակները: