ffa.am Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին՝ ժամը 19:30-ին (Լոս-Անջելեսի ժամանակով) Հայաստանի հավաքականը «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 19:30-ին (Լոս-Անջելեսի ժամանակով), կրկին «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում՝ Էլ Սալվադորի հավաքականի հետ:
Երկու հանդիպումների տոմսերն էլ արդեն վաճառքում են: Տոմսերի գինը՝ 30-120 ԱՄՆ դոլար:
Ցանկացողները կարող են տոմսերը ձեռք բերել՝ զանգահարելով Yerevan Printing' 818-548-6262 հեռախոսահամարով (Լոս-Անջելեսում), կամ այցելելով www.ticketon.com, www.axs.com կայքերը: Հայաստանի տարածքում տոմսերը չեն վաճառվում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: