Գիտաշխատողի խոսքով՝ Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը երկար չի մնա իշխանության ղեկին՝ Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի գործողությունների պատճառով:
Պուտինի ռեժիմին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, կարծում է Եվրոպական խորհրդում արտաքին հարաբերությունների հարցերով հրավիրված գիտաշխատող Նիկոլայ Պետրովը:
«Ռուսաստանում ներկայիս ղեկավարությունը ստիպված է պայքարել տնտեսական խնդիրների, խարխլված ենթակառուցվածքի և վերնախավի դեմ, որի ներկայացուցիչները միմյանց դեմ են պայքարում», - գրում է Պետրովը «Պուտինի անկումը» էսսեյում:
«Հիմա Պուտինը ավելի շատ արքա է, քան պետության ղեկավար: Պուտինին անհրաժեշտ է ավելի հաճախ ռազմական հաղթանակներ տանել՝ իշխանության ղեկին մնալու համար»,- նշում է նա:
«Այս իրավիճակը, սակայն, երկար չի տևի: Տնտեսական ռեսուրսներն անընդհատ կրճատվում են, անհամբեր վերնախավը չի ցանկանում երկար ժամանակ ապրել ռազմական ճամբարում: Միևնույն ժամանակ քանդվում է քաղաքական և կառավարական համակարգը», - գրում է Պետրովը: